Ռուսաստանն ու Թուրքիան կարող են Ղրիմի մասով պայմանագիր ստորագրել, ինչի դիմաց Ռուսաստանը կարող է ճանաչել Հյուսիսային Կիպրոսը որպես անկախ պետություն: Այս մասին Լենտայի հետ զրույցում ասել է թուրք պրոֆեսոր Հասան Ունալը:

Թուրք պրոֆեսորը Ռուսաստանին առաջարկել է գլխավորել հանրապետության ճանաչմանն ուղղված շարժումը՝ նշելով, որ միավորված Կիպրոսը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ինչը չի բխում Ռուսաստանի շահերից: Դրա փոխարեն Թուրքիան կարող է վերականգնել Ղրիմի հետ ավիահողարդակցությունը, հրաժարվել նարատիվից, թե Ղրիմն Ուկրաինայի մաս է: Ունալը ընդունում է, որ սա իրատեսական սցենար չէ՝ հաշվի առնելով կողմերի հռետորաբանությունը, սակայն հիշեցնում է, ո հռետորաբանությունն օգտագործվում է, որպեսզի հետո կողմերը կարողանան ավելի ուժեղ դիրքեր ունենալ բանակցությունների ժամանակ:

Միևնույն ժամանակ Ունալը նշել է, որ Թուրքիան կարիք չունի Ղրիմը ճանաչելու որպես ՌԴ մաս, քանի որ այն արդեն ռուսական պետության մաս է, ու Ռուսաստանը պարտավոր չէ Թուրքիային խնդրել ճանաչել այն: Իր հերիթն Ռուսաստանը պարտավոր չէ միանգամից ճանաչել Հյուսիսային Կիպրոսը, բավական կլինի այն, եթե նա չխանգարի նրանց, ովքեր ուզում են անել դա: