Սյուզաննա Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի ընկերներ,
Ինչպես, հավանաբար, գիտեք, այլևս չեմ կատարում ՀՀ վարչապետի օգնականի պարտականությունները: Այդ պատասխանատու ծառայությունն իրականացրեցի մեր երկրին պատուհասած աղետների ծանրագույն օրերին: Կարելի է պատկերացնել, որ երբեմն չափազանց դժվար էր լինել այդ դերում ու ապրել կատարվողը... Սակայն ես գործել եմ միայն մեկ առաքելությամբ՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, անել հնարավորը՝ իմ ազդեցության դաշտում և մասնագիտական կարողությունների շրջանակներում:

Շնորհակալ եմ ՀՀ վարչապետին՝ փորձագիտական-հետազոտական համայնքից մասնագետի չմիջնորդավորված ընտրության և վստահության համար:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներիս, հատկապես այն եզակիներին, ովքեր ծառայել են առաքելության զգացումով:

Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ուրախացել են իմ հաջողությամբ, ծանր պահին ըմբռնել ու աջակցել են, ու հատկապես նրանց, ովքեր կարողացել են տեսնել հակառակ կողմը...
Նկարում Կառավարության շենքի հայտնի ժամացույցն է՝ հակառակ կողմից»: