«Զինուժ» հաղորդման վարող Դավիթ Դավթյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Կորսված և վերադարձված դիրքի մասին»:

«Հիմա իջնում ենք այդ դիրքից, վերադարձված դիրքից: Մարտական հերթապահությունը շարունակվում է այդ հենակետում: Ծառայությունն ուժեղացված է:

Փոխգնդապետ Սողոմոնյանն իր տղերքով քշել է հակառակորդին:

Գրառումը, սակայն, այդ մասին չէ:

Բոլորը գրում են մարտական գործողությունների ընթացքի մասին: Դա նորմալ չէ: Ամբողջ համացանցում կիսատ, չճշտված տեղեկություններ են: Դա նորմալ չէ:

Աղբյուրը պիտի լինի մեկը` զինվորականը, պաշտոնականը: Այլընտրանք չկա: Հակառակ դեպքում խառնաշփոթ է:

Մնացած մանրամասները կլինեն տեսանյութով»: