Օգոստոսի 21-ին Մոսկվայի Նիկուլինի շրջանային դատարանում հարապարակվել է դատավճիռը 32 ամյա «օրենքով գող» Նիկո Դրեգուաձեի գործով, ով ավելի հայտնի է Նիկա Գագրացի անվամբ: Դատարանում Ալեքսեյ Բոբկովին անհրաժեշտ է եղել ընդամենը մեկ նիստ դատավճիռը ընդունելու համար: Դատապարտվածը մեղավոր է ճանաչվել թմրամիջոցների պահպանման մեջ և դատապարտվել վեց ամիս ազատազրկման: Կալանավայրում անցկացրած ժամկետը հաշվի առնելով` Նիկոն կալանավայրում պետք է շարունակի մնալ ընդամենը երկու ամիս: Այս մասին փոխանցում է Прайм Крайм-ը: 
Հիշեցնենք, որ Նիկո Դրեբուաձեն թագադրվել է անցյալ տարի Դեդ Հասանի ընտանիքի կողմից Թամազ Պապիայի միջնորդությամբ: Ապրիլին «օրենքով գողը» ձերբակալվել էր Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության կողմից «Հարավ-արևմտյան» մետրոկայանի մոտ հաշիշի քանակով: Հետաքննության ժամանակ Նիկան ընդունել էր իր մեղքը դատավճիռը մեղմացնելու նպատակով: Դգեբուաձեի համար առաջին դատվածությունն է որպես թագադրված «օրենքով գող»: