Մոլդովայի հանրապետության օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն պարգևատրվել է Հեյդար Ալիևի անվան ոսկե մեդալով մարդու իրավունքների պաշտպանության և Ադրբեջանական իրողությունների ամբողջ աշխարհում առաջ տանելու համար, ինչպես նաև մասնավորապես Ադրբեջանի և թյուրքախոս պետությունների միջև հարաբերությունների զարգացման համար:
Պարգևատրման արարողությունը տեղի է ունենալու Բաքվում պետական և հասարակական կազմակերպությունների ներկայությամբ: Այս մասին գրում է 1News-ը:
Vesti.md հիշեցնում է, որ Երևանում միջազգային համաժողովի ժամանակ Աուրելիա Գրիգորիուն հայտարարել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ագրեսիան շարունակվում է 25 տարուց ավել: Նրա խոսքերով Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի տարածքի 20 %-ը:
Գրիգորիուի հայտարարությունները մեծ քննադատության ալիք էր առաջացրել Հայաստանում և Մոլդովայում: