Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 30-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Փոքր Վեդի, Լուսառատ, Նոր Կյանք գյուղերի, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը` Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի, Ներքին Գետաշեն համայնքի «Դեմեր» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում: