«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Պատիվ ունեմ» ղաշինքը ԿԸՀ-ից վերցրել է մանդատները: Դրա համար ԿԸՀ է գործուղվել դաշինքի 3-րդ համարը զբաղեցնող ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանը։

Ապա որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ «Ծիրանի» ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել, որին մասնակցել են ոչ միայն խմբակցության պատգամավորները, այլեւ մեծ թվով ՀՀԿ-ականներ, «Հայրենիք» կուսակցության անդամներ։

Այս տարի մանդատների հանդիսավոր արարողություն տեղի չունեցավ, քանի որ ընդդիմադիրները դեմ են եղել դրան։ Մի քանի օր առաջ էլ «Հայաստան» դաշինքն ու «ՔՊ»-ն էին ԿԸՀ-ից սուսուփուս վերցրել մանդատները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում