Թուրքիայի Իզմիր քաղաքի սոցիալական ցանցերի օգտատերերը գիշերային երկնքում բռնկման տեսագրություններ են տեղադրել սոցիալական ցանցերում՝ ենթադրություն հայտնելով, որ դա երկնաքար է կամ տիեզերական մեծ բեկորներ են ընկնում:

Ինչպես նշում է Sabah թերթը, երկնքում բռնկում է նկատվել այս գիշեր՝ Երևանի ժամանակով՝ 02:54 -ին: Իշխանությունները դեռ չեն մեկնաբանել երկնաքարի ենթադրյալ անկումը:

Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհների ֆոնին՝ երկնային երեևույթը սոցիալական ցանցերում կատակների առիթ է դարձել: «Իզմիրում երկնաքար է ընկել: Հերթը այլմոլորակայիններին ու զոմբիներինն է», - գրել է օգտատերերից մեկը: