Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝Վանի Բաշքալե շրջանում տեղատարափ անձրևից հետո տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավերվել են մի շարք տներ:

Նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզը կատարվածի վերաբերյալ ասել է , որ հանդիպել են քաղաքացիների հետ և տեղեկություններ ստացել վնասների և հետագա աշխատանքների մասին:

«Օդերևութաբանները հաղորդել են , որ տարածաշրջանում դեռ մի քանի օր անձրևներ կտեղան:

Մենք նաև զգուշացրել ենք այս մասին բնակիչներին:

Այսօր կեսօրին լուրջ հեղեղումներ են եղել նաև Էսենյամաչ թաղամասում, այնտեղ նույնպես վնասվել են տներ , մեր աշխատակիցների մի մասը հիմա գտնվում է այնտեղ: