«Աղոթում ենք, որ Աստված իմաստություն պարգևի ու աջակից լինի ձեզ՝ ձեր գործունեության մեջ, որպեսզի ԱԺ առաքելությունն արգասավորվի ցանկալի արդյունքներով՝ հանուն հայրենիքի առաջընթացի, ժողովրդի խաղաղ, ապահով, արժանապատիվ կյանքի: Բարի և օրհնյալ ընթացք ձեզ»,- ԱԺ-ում բացման խոսքով ելույթ ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Ելույթ ունեցավ նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա շնորհավորեց խորհրդարան անցած քաղաքական ուժերին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: