«Իրավունք»-ի տեղեկություններով՝ դանակահարել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին: Աղբյուրը տեղի ունեցածի մասին փորձել է մանրամասներ պարզել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանից, սակայն նա միայն նշել է հետևյալը. «Այո՛, Անտոնյան Արմանը հիվանդանոցում է, այլ մանրամասներ այս պահին չգիտեմ»: