Ազգային ժողովում անվտանգության աշխատակիցը լրագրողներին թույլ չի տալիս մոտենալ իշխանական խմբակցության պատգամավորների սենյակներին հարող միջանցքին:

Անվտանգության աշխատակիցը որեւէ մեկնաբանություն չտվեց, միայն նշելով. «Աշխատանքային գոտի է եւ չի թույլատրվում»:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, հարցին, թե ինչու թույլ չեն տալիս, արդյոք իշխանության ցուցումը կա, պատասխանեց. «Ես իշխանության ներկայացուցիչ չեմ, նկատի ունեմ ռեժիմի մասով»:

ՔՊ-իական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը եւս նշեց, որ ինքն այդ հարցին չի կարող պատասխենլ, չգիտի: