Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է նաեւ տարածաշրջանային համագործակցությանը։

Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Վրաստանի վարչապետին գոհունակություն է հայտնել Թուրքիայում հրդեհների մարման աշխատանքների աջակցության համար։

Էրդողանը նաեւ շեշտել է, որ նախարարների եւ պատգամավորների մակարդակով իրականացվող Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան եռակողմ ձեւաչափը ակտիվանա նաեւ երկրների ղեկավարների մակարդակով։