Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերի իր էջում գրել է․

«Հայերն անթիվ փորձանքների են դիմակայում։ Համերաշխությամբ ու բարեկամությամբ ասում եմ՝ Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողմից։ Համավարակի դեմ պայքարելու համար Ֆրանսիան Երեւան է ուղարկում 200 հազար դոզա պատվաստանյութ։ Վարակը միասին կհաղթահարենք»։