Թուրքիայում մոլեգնած և չդադարող հրդեհները Հայաստանին քիչ են սպառնում։ Այս մասին ԱԻՆ մամուլի ծառայության հետ զրույցում ասել է ԱԻՆ Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը։

«Թուրքիայում մոլեգնած հրդեհը, որ շաբաթից ավելի է չի դադարում, մեզ այս պահին քիչ է սպառնում, քանի որ մեր սահմանից բավականին հեռու է։ Բայց անտառածածկ տարածքներում հրդեհները շատ արդիական են Հայաստանի համար»,– ասել է Գևորգյանը։