Արարատ լեռան գագաթի մշտական ձյունածածկ հատվածը սաստիկ շոգերի պատճառով սկսել է հալչել։ Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Արարատ լեռան վրայի ձյունածածկ հատվածի հալչելու հետևանքով մեծ քանակությամբ ցեխաջրեր են հոսում դեպի ստորոտին գտնվող գյուղերը։ Նշվում է, որ վերջին 40 տարվա մեջ նման բան չի նկատվել, որ նման ծավալով ձյուն հալչի և հոսի ներքև: