Մարդկանց մեծ մասի կարծիքով սուրճը առավոտյան թարմացնող խմիչք է, սակայն բրիտանացի գիտնականները խորհուրդ են տալիս, որ ավելի լավ է սուրճ խմել ցերեկվա ժամը 2-ին: Այս մասին հաղորդում է Независимая Газета-ն:
Դա հենց այն պահն է, որ մարդիկ հակված են իրենց զգալ հոգնած և չեն կարողանում կենտրոնանալ առաջադրանքների կատարման վրա: Այդ պատճառով մեկ գավաթ սուրճը ընթրիքից հետո կարող է օգնել ազատվել հոգնածությունից և ավելացնել կենտրոնացումը:
Կոֆեինը արգելափակում է ադենոզինի գործունեությունը և ակտիվացնում է գլխուղեղում գտնվող նեյրոնների գործունեությունը` լավացնելով տրամադրությունը, հիշողությունը, ռեակցիաների արագությունը և այլ կոգնիտիվ գործառույթներ: