Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և գրել. «Հորդառատ անձրև Վանաձորում։ Տեսանյութը` Հովհաննես Եղիազարյանի»:

Հիշեցնենք, որ այսօր հեղեղների պատճառով Վանաձորի որոշ փողոցներ դարձել էին անանցանելի: