«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում դարձյալ օգտագործեց «Կապիտուլյանտ Նիկոլ»

արտահայտությունը, ինչի համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերջինին հեռացրեց նիստերի դահլիճից:

«Հեռացնում եմ մինչև օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից: Խնդրում եմ դուրս եկեք դահլիճից՝ հակառակ դեպքում անվտանգության աշխատակիցները Ձեզ դուրս կբերեն»,- ասաց Ա. Սիմոնյանը: