Այսօր Աժ հարց-պատասխանի ժամանակ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը դիմելով «Հայաստան» խմբակցության Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գևորգյանին, հարցրեց. «Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ձեր կինը Չեխիայում ունի ընկերություն և զբաղվում է անշարժ գույքի վաճառքով, և ո՞ր թվականից է այդ գործառույթներն իրականացնում» :

«Կնոջս հետ կապված, այո, դա ճիշտ է: 2016 թվականին հրապարակումներ եղել են, դրանք չեն հերքվել»,- պատասխանեց Արմեն Գևորգյանը:

Քոչարյանի հարցին՝ «այսինքն որևէ կոռուպցիոն դրսևորում չկա՞ այս ամենի մեջ», Գևորգյանն արձագաքեց՝ «ոչ»: