«Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործի նախաքննության ընթացքում «հարկային ստուգումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով ՀՀ պետական բյուջե է փոխանցել 3 մլրդ 165 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19.000.000 ԱՄՆ դոլար գումար»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը։

«Հիմա կասեք՝ մարդը նվիրաբերել է հանուն հայրենիքի պաշտպանության, լավ, իսկ ինչո՞ւ է նվիրաբերել հեղափոխությունից հետո։ Կարող ա՞ ուզում էր աջակցել հեղափոխությանը։ Միգուցե, ժողովրդական լեզվով ասած, 50-50 տոկոսները իրավական լեզվով հարկային պարտականությունների չկատարումն էր»,- նշեց Նազարյանը։