Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Իսակովի պողոտայում ուժեղ քամին պոկել բենզալցակայանի թիթեղյա տանիքը և մոտ 100 մետր շպրտել։

Թիթեղյա տանիքն ընկել է ճանապարհին կայանված Opel և Honda մակնիշի ավտոմեքենաների վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Պարեկները փորձում են կապ հաստատել վնասված ավտոմեքենաների տերերի հետ, որոնց ինքնությունը նրանք պարզում են։

Թիթեղյա տանիքի պոկվելու և շպրտվելու հետևանքով կոտրվել է նաև երկաթյա էլեկտրասյունը։