Ֆիլադելֆիայի բնակչուհին, որին մահացած են համարել, հայտնվել է իր հարազատների կողմից թաղվելուց երկու շաբաթ հետո: Կնոջը հայտնաբերել են քաղաքի հոգեբուժարաններից մեկում:
Կնոջ մարմինը, որը ըստ նկարագրությամբ նման է եղել 50 ամյա Շերոլին Ջեքսոնին, հայտնաբերել են անցյալ ամսվա վերջին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի փողոցներից մեկում: Մահացածին ճանաչել են որդին և սոցիալական աշխատակցին, ում դիահերձարանի աշխատակիցները ցույց են տվել մի քանի սև-սպիտակ նկար:
Այն, որ թաղում են հենց Շերոլինին, չի կասկածել անգամ վերջինիս մայրը: Հետագայում կինը խոտովանել է, որ մահացածը եղել է իր աղջկա պատճենը: Շատ քիչ կասկածներ եղել են միայն քթի հետ կապված, սակայն բարեկամները մտածել են, որ այն դեֆորմացվել է դիահերձման ժամանակ:
Սակայն թաղումից 13 օր անց հայտնվել է Շերոլինը: Պարզվել է, որ նա այդ ժամանակ գտնվել է քաղաքի հոգեբուժարաններից մեկում: Այս մասին փոխանցում է НТВ-ն: Այժմ մնում է պարզել, թե իրականում ում են թաղել կնոջ բարեկամները: