Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում հիփոթեքային վարկով գնած բնակարանի եկամտային հարկի վերադարձն աստիճանաբար հանելու կառավարության որոշումը հիմնավորվում է որպես հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը նպաս­տելու և մարզերում քաղաքաշինական ծրագրերն ու անհատական բնակարանաշինությանը խթանելու քայլ:

Եթե Երևան քաղաքում հիփոթեքային վարկերը գերմատչելի լինեին, համեմատության կարգով՝ համադրելի եվրոպական կամ ամերիկյան բնակարանային վարկավորման սխեմաների ու մարդկանց եկամուտներ հետ, կհասկանայի հիմնավորումը։ Բայց եթե տեղից այն դեռևս հաստատապես «սրտի հիփոթեք» չէ, մարզերի համաչափ զարգացման ու բնակարանաշինության խթանման քաղաքականությունը պետք է լիներ մարզերում անհամեմատ ավելի լավ պայմանների ստեղծումը, ոչ թե մայրաքաղաքում մի թեթև կատարված բարելավման վերացումը»։