Ասկերանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ ասկերանցիներ.
Ասկերանի քաղաքապետարանին անհրաժեշտ են 5, 6 և ավելի լիտրանոց դատարկ շշեր՝ մեր Մայր քաղաք Ստեփանակերտի անջուր մնացած թաղամասերին խմելու ջուր առաքելու համար։
Խնդրում ենք նշված շշերը վաղը ժամը 9֊ից բերել քաղաքապետարան։
Սա լավ առիթ է ցույց տալու մեր սերը, հոգատատարությունն ու նվիրվածությունը մեր հայրենակիցների և սեփական հողի հանդեպ։ Հոգատա՛ր լինենք մեկս մյուսիս նկատմամբ և գործով ապացուցենք Արցախում ապրելու և արարելու մեր կամքն ու վճռականությունը։
Կարող եք անխնա տարածել գրառումը»։