168.am-ի տեղեկություններով` վաղը Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կմասնակցի հարսանիքի։ Ամուսնանում է նրա կնոջ` Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռը։

Հանդիսությունը կկայանա Գյումրիում հայտնի «Տիգրան Մեծ» սրահում։

«Փաստորեն Արցախյան վերջին պատերազմի արդյունքներով կապիտուլյացիա ստորագրած ու նորից վերընտրված Նիկոլ Փաշինյանը հերթական ուրախ առիթով է գտնվելու Գյումրիում»,- գրում է աղբյուրը: