Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ:

Ջրափրկարարները Ա․ Հ․-ին (ծնված 1999 թ.) դուրս են բերել ափ: Քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: