Թուրքիայի Սև ծովի ափին գտնվող Կաստամոնու և Սինոպ նահանգներում տեղատարափ հեղեղումների և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան:

«Կաստամոնուում սելավների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է 32 մարդ, իսկ Սինոպում ՝ վեց մարդ», - գրել է նա:
Նախարարը հավելել է, որ աղետից տուժել է 284 մարդ:

Ավելի վաղ հաղորդվել էր 31 զոհի մասին։