Վրաստանում մեկ գիշերվա ընթացքում տեղի է ունեցել մի քանի ուժեղ երկրաշարժ: Հայտնել է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Թեա Գոդոլաձեն։

1tv.ge-ի փոխանցմամբ՝ Գոդոլաձեն հայտնել է, որ նկատվել են նաև փոքր ցնցումներ:

«Գիշերը մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել Սամեբա գյուղի մոտ: Դա մեկ ցնցում չէր: Երկրաշարժը նաև հետցնցումներ է ունեցել: Դրանցից ամենաուժեղը, իհարկե, հիմնական ցնցումն է՝ 5,1 մագնիտուդով, որն արձանագրվել է 05:44-ին: Դրան հաջորդեց երկրաշարժը 05:51-ին, որի ուժգնությունը համեմատաբար փոքր է, սակայն տեղացիների համար գուցե զգալի էր՝ 3,2 բալ ուժգնությամբ: Բացի այդ, 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սամեբա գյուղի մոտակայքում, 03:19-ին: Այսինքն՝ ամբողջ գիշեր եղել են մի քանի ուժգին և, իհարկե, թույլ ցնցումներ»,-ասել է Թեա Գոդոլաձեն:

Վրաստանում վերջին մի քանի ժամվա ընթացքում գրանցվել է չորս երկրաշարժ: Բոլոր դեպքերում էպիկենտրոնը եղել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղի մոտակայքում: