Թալիբներն ընդհանուր համաներում են հայտարարել Աֆղանստանի կառավարական պաշտոնյաների համար եւ կոչ արել վերսկսել աշխատանքը պետական հաստատություններում, հաղորդում է AFP-ը՝ վկայակոչելով թալիբների հայտարարությունը:

«Բոլորի համար համընդհանուր համաներում է հայտարարվել, այդ պատճառով դուք պետք է վստահաբար վերադառնաք սովորական կյանքին»,-ասվում է հայտարարության մեջ: