Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

«Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը) արարք կատարելու մեջ, Մենուա Հովսեփյանը նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով արարք կատարելու մեջ (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը)», – ասել է Թադևոսյանը։

Փոխքաղաքապետերի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն չի տրամադրվել։