Դյուսելդորֆի համալսարանի գիտնականները լաբորատորիայում աճեցրել են մինի-ուղեղ՝ ակնակապիճներով, որոնց տեսողական նյարդը կապված է ցանցաթաղանթի հետ: Նրանք արձագանքում են լույսին ու ազդակներ հաղորդում ուղեղին: Ստացված մոդելը կօգնի սաղմի զարգացման ընթացքում երկու օրգանների փոխազդեցության ուսումնասիրություններին, ցանցաթաղանթի բնածին հիվանդությունների մոդելավորմանը, ինչպես նաև՝ դեղերի փորձարկմանը:

Ընդհանուր առմամբ, գիտնականներն աճեցրել են 314 օրգանոիդ, որոնց գրեթե երեք չորրորդ մասը ձևավորել են ակնակապիճներ: Դրանք հայտնվել են մոտավորապես 30-րդ օրը և հասունացել են մինչև 50-րդ օրը: Մարդկային էմբրիոնի նույն օրգանները զարգանում են մոտավորապես նույն արագությամբ:

Սակայն այս ուղղությամբ գիտնականների հետագա փորձարկումները կարող են ճանաչվել հակաէթիկական, քանի որ անգամ նման մինի-ուղեղում հնարավոր է՝ ի հայտ գան ինքնագիտակցության տարրեր: Այս գործընթացի համար առանցքային տարր կարող է դառնալ հենց տեսողությունը: