Միացյալ Նահանգներն Ուկրաինան լցնում է անպետք ամերիկյան սպառազինությամբ և նպաստում ծայրահեղականության, թմրաշրջանառության և ազգամիջյան ու միջկրոնական ատելության աճին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլ Պատրուշևը «Известия»-ի հետ հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ Ուկրաինան գնում է քայքայման, իսկ ԱՄՆ-ն ինչ-որ պահի չի էլ հիշի իր կողմնակիցների մասին այնտեղ, ինչպես Քաբուլում։
«Քաբուլում տապալված ամերիկամետ ռեժիմին փրկե՞ց այն, որ Աֆղանստանն ուներ ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակ։ Նման իրավիճակ է սպասվում նաև Ուկրաինայում ամերիկյան ընտրության կողմնակիցներին»,-հավելել է նա։

Պատրուշևը նշել է, որ Կիևը հետևողականորեն սպասարկում է օտարերկրյա հովանավորների շահերը՝ ձգտվելով մուտք գործել ՆԱՏՕ։