Աֆղանստանի ազգային հերոս, «Հյուսիսային դաշինքի» առաջնորդ Ահմադ Մասուդի որդու ղեկավարած ջոկատները երեկ Բաղլանի նահանգում «Թալիբան»-ից հետ են վերցրել երեք շրջան՝ Սալահը, Պուլի Հիսարը և Բանուն: Հայտնում է տեղական «Panjshir Province» պարբերականը:

Մասուդը գլխավորել է թալիբների դեմ սկսված դիմադրությունը Փանջշիրում՝ Աֆղանստանի միակ շրջանում, որը չի վերահսկվում թալիբների կողմից:

Ըստ հրապարակված տեսանյութի, Մասուդի զինվորները տեղադրում են Աֆղանստանի դրոշը Դիհ-Սալահի շրջանի վարչական շենքի վրա: