Ամերիկայի Միացյալ Նահանգների ինքնաթիռում, որը տարհանման չվերթ է իրականացրել Աֆղանստանից, հայրենիքից փախչող կինը երեխա է լույս աշխարհ բերել: Թռիչքի ժամանակ կինն իրեն վատ է զգացել, օդաչուն որոշում է կայացրել նվազեցնել ինքնաթիռի բարձրությունը, որպեսզի նվազի նաև օդի ճնշումը: Դրա շնորհիվ կնոջ վիճակը կայունացել է: Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում արդեն վայրէջք կատարած ինքնաթիռ են մտել բժիշկներն ու ընդունել ծնունդը: Կինն աղջիկ է լույս աշխարհ բերել: Այժմ ընտանիքը գտնվում է հիվանդանոցում, մայրն ու երեխան իրենց լավ են զգում: