Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում հերքում է շրջանառվող տեղեկությունը, թե իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում։

Հայտարարության մեջ ասվում է.


«Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում, իրականության հետ որեւէ առնչություն չունի:

Տավուշի մարզպետի 2021թ. օգոստոսի 19-ի թիվ 246-Ա որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով: Այլ փոփոխություններ չեն կատարվել:

Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանը գործում է ՀՀ Կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի թիվ 1180-Ն որոշման պահանջներով:

Նշենք՝ նախօրեին հաղորդել էինք, որ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլանը նոր խմբագրությամբ է շարադրվել․ մարզպետի որոշումը։