Իսպանիայի Վիլարիկոս քաղաքի մոտ գտնվող ծովափ ժամանողները հանդիպել են զարմանահրաշ ծովային էակի: Լպրծուն չորսմետրանոց հրեշը սարսափեցնում է բոլորին իր տեսքով և հոտով:
Իսպանիայում ահեղ չորսմետրանոց հրեշին հայտնաբերել է լողացողներից մեկը: Նա ծովափ է կանչել բնակչության քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցները: Նրանք օգնել են հրեշին դուրս բերել ափ: Հրեշի մոտ պոզ է հայտնաբերվել:
Այժմ կենսաբաններին հետաքրքրում է, թե ինչ կենդանի է ծովի ալիքները դուրս բերել Իսպանիայի ծովափներից մեկ: Վարկածներից մեկի համաձայն այն կարող է լինել ծովատառեխների թագավոր: յս կենդանու երկարությունը կարող է հասնել հինգ մետրի: Մյուս տարբերակաի համաձայն էլ «ծովային աղվես» շնաձուկ է: Գիտնականների մոտ հատուկ ուշադրություն է գրավում կենդանու պոզը: Այս մասին հաղորդում է НТВ գործակալությունը: