ԱԺ տարածքում լրագրողների աշխատանքի սահմանափակումների վերաբերյալ պատգամավորների հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետն ասաց. «Կառավարության ծրագրում լրագրողական էթիկայի կարգավորման հետ կապված առաջարկ ունենք, առաջարկում ենք սահմանել ինստիտուտ, երբ լրագրողներն իրենց գործունեության էթիկայի որոշակի կանոններ կմշակեն ու իրենք կհետևեն դրանց ներկայացմանը, բայց աննախադեպ շատ իրավիճակներ ունենք և Կառավարությունը ստիպված է աննախադեպ իրավիճակներին անդրադառնալ աննախադեպ քայլերով... ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն նաև իմանալ լրատվամիջոցների իրական շահառուների մասին, որպեսզի հստակ բաժանանար գծեր լինեն՝ լրագրողը լրագրողական գործունեությամբ է զբաղվում, թե որևէ ֆրակցիայի ներկայացուցիչ է»: