Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանը դեռ նոր էր սկսվել եւ իրավիճակը լարվեց։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցը դուր չեկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներին, որոնք սկսեցին աղմուկ բարձրացնել դահլիճում։

Պատգամավոր Մկրտչյանն իր հարցում անդրադարձել էր Փաշինյանի թիկնապահներին. «Հարգելի հայրենակիցներ, ձեր որեւէ կերպ ընդձեռնված չէ տեսնելու այն իրականությունը, որը հիմա կա այս դահլիճում։ Հիմա այս անձնավորությունն իր հետ դահլիճ է բերել ախրանիկներ, որոնք երբեւէ Ազգային ժողովի դահլիճ չեն մտել»։

Այս հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչյանին նախազգուշացում հայտարարեց։