ԱԺ-ում լարված իրավիճակը շարունակվում է: Փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին հեռացրեց նիստերի դահլիճից. «Կանոնակարգ օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, տիկին Մկրտչյանը հեռացվում է դահլիճից»: Նիստերի դահլիճ մուտք գործեցին անվտանգության աշխատակիցները, հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:

Հիշեցնենք՝ իրարանցում էր սկսվել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ վարչապետին ուղղված՝ «էս անձնավորությունը իր հետ դահլիճ է բերել ախրանիկներ, որոնք երբևէ ԱԺ չեն մտել...» արտահայտությունից հետո: