Այսօր՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կրկին ԱԺ-ում իրավիճակը թեժացավ։ Մտքերի փոխանակության ժամանակ ելույթ ունենալիս՝ ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ասաց․ «Բոլոր այն նախարարները, որոնց օրոք փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են․ դա բոլոր ժամանակների մասին է»։ Դահլիճից Սարգսյանին արձագանքեցին, որին վերջինը պատասխանեց՝ ես քեզ եմ ասո՞ւմ, արա՛»։ Սկսվեց վիճաբանություն, ընդդիմադիրները Հայկ Սարգսյանի վրա ջրի շիշ նետեցին։ Սարգսյանն էլ իր հերթին ջրի շիշը նետեց ընդդիմադիրների ուղղությամբ, որից հետո սկսեցին մյուսները միմյանց վրա շպրտել ջրի շշեր։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, նիստն ընդմիջվեց։