Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ նիստը երկու անգամ ընդմիջվել է՝ ծեծկռտուքի պատճառով, որի ժամանակ հրավիրվել են անվտանգության աշխատակիցներ։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստին ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ Կառավարության ծրագրի քննարկումից հետո նա պետք է հանդես գա եզրափակիչ ելույթով։

Հրապարակված տեսանյութում երևում է, որ վարչապետը նիստերի դահլիճում է և նստած տեղից հետևում է ծեծկռտուքին։