«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ևս զինվորական ծառայությունից փաստացի ազատվել է Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը ։

«Շատերը գուցե տեղյակ չեն, ուստի ասեմ, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ևս զինվորական ծառայությունից փաստացի ազատվել է, երբ Սեյրան Օհանյանն էր ՀՀ պաշտպանության նախարարը, հիմա ու՞մ է մեղադրում, ի՞նչ երեսով, ի՞նչ հիմքով։ Գիտեի, որ պոպուլիզմն այս մարդկանց կերել է, բայց որ դրա արդյունքում նաև հիշողությունն են կորցրել, այսօր ակնհայտ դարձավ։ Առայժմ փակագծեր չեմ բացում, պարզապես խելոք մնացեք տղե’րք, հերոս մի ձևացեք, նույնիսկ կասեի՝ մի քիչ էլ գլուխներդ կախ ման եկեք»,– գրել է նա։