«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 26-ից ժամը 08.00-ից մինչեւ օգոստոսի 27-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց պող. 125-ից-127/48 համարների, Նորագավիթ 1-ին փող. 1-ին նրբ. 1/2, 1/8, 4/4 համարների, Բագրատունյաց 70-ից-70/19 համարների, Արտաշատի խճուղու 1-15 համարների եւ 1-ին նրբանցքի, Թեյշեբայինի 8/8 համարի եւ «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: