ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս եզրափակիչ ելույթով՝ արձագանքելով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների բարձրացրած հարցերին: «Եթե ռազմական տերմինաբանությամբ են որոնք հարաբերվում, եթե ոմանց համար սա խրամատ է, ուրեմն պետք է արձանագրենք, որ մեր թիկունքում դիվերսիոն առաջապահ խմբակներ են գործում ու անհրաժեշտության դեպքում գործողությունները պետք է կասեցվեն: Մեկն էլ եկել, ասում ա՝ չգիտենք, Սյունիքը կտրված ա, թե՞ ոչ: Բա ձեզ ներկայացնում էինք Սյունիքի ներկայացուցիչներ: Տեսնո՞ւմ եք, որ դուք կապ չունեք Սյունիքի ժողովրդի հետ: Հիմա մեկը փախել ա Անտարկտիդա, մյուսն էլ, որ իրեն փորձում էր ներկայացնել նորօրյա Մուհամմեդ Ալի... Փորձ է արվում ներկայացնել, որ կառավարությունը ժողովրդի թիկունքում բան ա արել: Դեկտեմբերի 19-ին ուղերձով եմ հանդես եկել ու խոսել եմ Գորիս-Կապան հատվածում պրոբլեմների մասին, ասել, որ խնդիր ունենք ու որ հետագայում քաղաքական որոշում ենք կայացրել ու ես ամբողջությամբ կրում եմ որոշման պատասխանատվությունը»: