Ժամը 22։00-ի հատվածում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը։

«Եղել են կրակոցներ 22։00-ի սահմաններում, մի կես ժամ է տևել, հիմա ոչ մի բան չկա»,- նշեց նա։

Զոհերի ու վիրավորների մասին համայնքապետը տեղեկություն չուներ։ «Միգուցե պոստերում կան, ես չգիտեմ՝ ինչ է կատարվում, վաղն առավոտ կերևա»,- ասաց Սիմա Չիտչյանը։