Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում երեկ` օգոստոսի 27-ին, ժամը 22:00-ից սկսած մոտ կես ժամ տեւողությամբ հակառակաորդի կողմից կրակոցներ են հնչել: Այս մասին ասաց համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը:

«Կրակոցների հետեւանքով գյուղում թվով մոտ 10 ընտանիքի տանիքներ են վնասվել: Փառք Աստծո, բնակիչներ կամ զինծառայողներ չեն վիրավորվել: Այս պահին գյուղում հանգիստ է, կրակոցներ չկան»,- ասաց նա:

Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել արդեն սահմանամերձ դարձած գյուղերի ուղղությամբ հակառակորդի կրակոցները: