Երկուշաբթի առավոտյան մի քանի պայթյուն է որոտացել Քաբուլում: Այս մասին ուղիղ եթերում հայտնել է CNN հեռուստաընկերության լրագրողը՝ վկայակոչելով ականատեսներին:

«Քաբուլում վերջին մեկ ժամվա ընթացքում պայթյուններ են լսվել»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, լրագրողն ընդգծել է, որ ենթադրյալ պայթյունների հանգամանքների վերաբերյալ դեռեւս մանրամասներ չգիտի:

Ավելի վաղ, կիրակի օրը, ամերիկյան ուժերը անօդաչու թռչող սարքի հարված էին հասցրել՝ Քաբուլում ոչնչացնելով պայթուցիկներով լի մեքենան, որը նախատեսված էր «Իսլամական պետության» ծայրահեղական կազմակերպության մասնաճյուղ Խորասանում ահաբեկչական հարձակում իրականացնելու համար: Ըստ հաղորդագրությունների, ամերիկյան ուժերի հարձակումը ոչնչացրել է երկու մեքենա եւ մասամբ ավերել բազմաբնակարան շենք: Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, զոհվել է ինը մարդ: