Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի միջազգային օդանավակայանի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել: CNN-ի փոխանցմամբ, դրանք ոչնչացվել են ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգի կողմից: Ընդհանուր առմաբ, արձակվել է 5 հրթիռ: Զոհեր չկան: Ինչպես նշում է AP-ն, հրթիռներն ընկել են Քաբուլի Սալիմ կոչվող շրջանում: Պայթյուններին հաջորդել է կրակահերթը: