Նախնական տեղեկություններով, ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով ՀՔԾ հարցաքննության են հրավիրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ու Գեղամ Մանուկյանը:

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ նշված միջադեպի վերաբերյալ ՀՔԾ-ում նախապատրաստվող նյութերի շրջանակներում անձինք հրավիրվում են բացատրություններ տալու, սակայն թե կոնկրետ ովքեր են հրավիրվում նախաքննական մարմին, չմանրամասնեց: